Իսլմական պետություն խմբավորումն իր վրա է վերցրել Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հինգշաբթի մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց Բարսելոնայի կենտրոնում գտնբող ռամբլա փողոցի մոտակայքում: Մահացել է առնվազն 13 մարդ, վիրավորվել` 80-ը: Հանցագործները փողոցով մեքենան վարել են մոտ 530 մետր: Տվյալ պահին հանցագործներից մեկը վնասազերծվել է, մյուս երկուսը ձերբակալված են: