Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

13:00     18 օգոստոսի, 2017

Հայաստանի ԱԳՆ տվյալներով, Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ Բարսելոնի կենտրոնում։ Ոստիկանություն տեղի ունեցածը համարում է աահաբեկչություն ու որոնում է վարորդին։ Վերջին տեղեկություններով՝ 13 մարդ է զոհվել։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:


© armedia.am