Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին

13:10     18 օգոստոսի, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ», -  ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: 


© armedia.am