Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած 9 զինծառայող գումարային աջակցություն է ստացել մի բարերարից, որը չի ցանկանում հրապարակել իր անունը։ Ընդհանուր գումարը կազմում է 15 հազար դոլար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Փորձում ենք բարեգործների միջոցով օժանդակել ինչպես ապրիլյան գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին, այնպես էլ մարտական ծառայության ժամանակ աչքի ընկած զինծառայողներին։ Մինչ այժմ էլ մի քանի նախաձեռնություն եղել է գումարային աջակցության ու թանկարժեք նվերների ձևով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։