Քալիֆորնիա. 157 մարդ, այդ թվում 1 հայ, սպանվել է ոստիկանների կողմից

13:53     19 օգոստոսի, 2017

Անցած տարի ոստիկանների հետ բախումների ժամանակ Քալիֆորնիայում սպանվել է ավելի քան 150 մարդ։ Այս մասին է վկայում նահանգի գլխավոր դատախազի զեկույցը, հայտնում է News.am-ը։

Ըստ այդ զեկույցի՝ ոստիկանները 2016-ին ուժ են գործադրել 782 միջադեպերի ժամանակ ու դրանցից 55-ը գրանցված են եղել Լոս Անջելեսի օկրուգում։

Գրեթե բոլոր 55 դեպքերը ներառվել են Los Angeles Times թերթի տվյալների բազայում։ Այդ բազայում հիշատակված է նաև 45-ամյա Գևորգ Ալաչաջյանը, ում մարտի 13-ին էին սպանել Գլենդեյլում։ Այլ մանրամասներ չեն հայտնում։ 

 


© armedia.am