Բոստոնում (Մասսաչուսեթս, ԱՄՆ) ատելության ու ռասիզմի դեմ երթին առնվազն 15 հազար մարդ է մասնակցել, հայտնում է CNN-ը։
Ոստիկանությունը երթի ժամանակ 33 մարդու է ձերբակալել։ Ձերբակալությունները կատարվել են հիմնականում հասարակական կարգի խախտման և իրավապահ մարմինների աշխատակիցներին չհնազանդվելու համար։
Երթի ժամանակ տեղի են ունեցել ոչ մեծ ընդհարումներ, որոշ դեպքերում իրավապահների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել։
Բոստոնի երթը հաջորդել է Չարլոտեսվիլում (Վիրջինա, ԱՄՆ) ռասայական դրդապատճառներով տեղի ունեցած ցույցերին: