Ամերիկյան ականակիր նավը վթարի է ենթարկվել. 10 նավաստիներ անհետ կորել են

10:41     21 օգոստոսի, 2017

Սինգապուրի ափերի մոտ ԱՄՆ ռազմածովային ուժերի John S. McCain հրթիռային ականակիր նավի ու Alnic MC առևտրային նավի բախման հետևանքով անհետ կորել է 10 նավաստի: Այս մասին տեղեկացնում է 7-րդ նավատորմի մամուլի ծառայությունը:

«Ներկայում 10 նավաստի համարվում է անհետ կորած, կա 5 տուժած», - ասվում է հայտարարությունում:

Հարվածի հետևանքով ամերիկյան նավը վնասվել է հետևի ձախ մասից։ Նշվում է, որ այժմ ականակիր նավը դեպի Սինգապուրի նավահանգիստն է շարժվում ինքնուրույն։


© armedia.am