Սինգապուրի ափերի մոտ ԱՄՆ ռազմածովային ուժերի John S. McCain հրթիռային ականակիր նավի ու Alnic MC առևտրային նավի բախման հետևանքով անհետ կորել է 10 նավաստի: Այս մասին տեղեկացնում է 7-րդ նավատորմի մամուլի ծառայությունը:
«Ներկայում 10 նավաստի համարվում է անհետ կորած, կա 5 տուժած», - ասվում է հայտարարությունում:
Հարվածի հետևանքով ամերիկյան նավը վնասվել է հետևի ձախ մասից։ Նշվում է, որ այժմ ականակիր նավը դեպի Սինգապուրի նավահանգիստն է շարժվում ինքնուրույն։