Պուտինն անակնկալ կերպով հայտնվել է Koktebel Jazz Party-ի բեմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:23     21 օգոստոսի, 2017

Ղրիմում անցկացվող երաժշտական Jazz Koktebel փառատոնի բեմին հանդիսատեսի համար անսպասելիորեն հայտնվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«15 տարի է արդեն, կարծում եմ 2003 թվականից է, որ իրականանում է նման հրաշալի փառատոն: Այս ընթացքում այստեղ են հասցրել լինել աշխարհի տարբեր երկրներից 150 առաջատար համույթներ, այսօր էլ այստեղ է 10 ջազային խումբ», - ասել է Պուտինը:


© armedia.am