Ադրբեջանցի պատգամավոր Ռուստամ Հալիլովի պատվերով Սաբիրաբադում կանգնեցրել են իր հոր՝ Գյուլաբա Հալիլովի ոսկեզօծ հուշարձանը։ Vesti.az-ի փոխանցմամբ՝ Սաբիրաբադի շրջանի բնակիչները սոցկայքերում հաղորդում են, որ ոսկեզօծ հուշարձանը տեղադրված է Նիզամի գյուղի համայնքապետարանի առջև։
Նշվում է նաև, որ գյուղի բնակիչներին ստիպում են հետևել հուշարձանի մաքրությանը և պարբերաբար այցելել նրան։