Բարսելոնայի գլխավոր ռաբբի Մեիր Բար-Խենը Իսպանիան անվանել է «իսլամական ահաբեկչության կենտրոն»՝ հավատակիցներին կոչ անելով լքել Եվրոպան:
«Իմ հավատացյալներին ես ասում եմ, որ չմտածեն, թե իրենք այստեղ ընդմիշտ են մնալու: Ես նրանց կոչ եմ անում անշարժ գույք գնել Իսրայելում: Այս տեղը կորած է: Չկրկնեք ալժիրցի, վենեսուելացի հրեաների սխալները», - հայտարարել է հրեա հոգևորականը:
Հիշեցնենք, օգոստոսի 17-ին ավտոմեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ Բարսելոնայի մարդաշատ Ռամբլա հետիոտների փողոցում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»: Չնայած տեղի հրեական համայնքը բացառել է հարձակման հակասեմական բնույթը, սակայն լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ քաղաքի կենտրոնում ահաբեկչությունը տեղի է ունեցել կաշերային երկու ռեստորանների շրջակայքում: