Վանի կենտրոնական փողոցներից մեկում քրդերեն երգեր երգող 12-13 տարեկան երկու երեխա են ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքին:
Նշվում է, որ ոստիկաններն առգրավել են այն գումարը, որը երեխաներին տվել էին փողոցում նրանց ունկնդրող անցորդները:
Ըստ աղբյուրի՝ դեռևս հայտնի չէ, թե ոստիկաններն ուր են տարել քրդերեն երգող քուրդ երեխաներին: