13-ամյա Մոնիկա անունով հայուհին ֆրանսիական «Voice» երաժշտական նախագծի մանկական տարբերակի («The Voice Kids») «կույր լսումների» ժամանակ իր հրաշալի ելույթով ստիպել է ոչ միայն ժյուրիի անդամներին, այլ նաև հանդիսատեսին հոտնկայս ծափահարել:
Tf1.fr կայքի փոխանցմամբ՝ Մոնիկան լսումների ժամանակ կատարել է Ուիթնի Հյուսթոնի «I have nothing» երգն ու արժանացել ժյուրիի անդամների բարձր գնահատանքին:
Հայուհին պատմել է, որ բեմում երգում է 3 տարեկանից ու կարող է երգել 5 լեզվով՝ այդ թվում հայերեն:
Նշվում է նաև, որ աղջիկը ժյուրիի 3 անդամից որպես ուսուցիչ ընտրել է Պատրիկ Ֆիորիին: