Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

21:57     21 օգոստոսի, 2017

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։

Հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակչում  հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւին։

Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն դարձավ երրորդ անգամ։


© armedia.am