Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։
Հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակչում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւին։
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն դարձավ երրորդ անգամ։