Այն մուսուլման կանայք, որոնք ունելիով հանում են իրենց հոնքերը, մեծ մեղք են գործում: Այս մասին քարոզի ժամանակ հայտարարել է Ավստրալիայում բնակվող իսլամական քարոզիչ Ում Ջամաալ ուդ-Դինը:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը` նա պնդել է, որ եթե անգամ կինը հոնքերը հանում է հիգիենայի համար, մեծ մեղք է գործում:
«Շատ աղջիկներ ասում են, որ հոնքերը չեն հանում, այլ պարզապես մաքրում են: Թեև դա գեղեցիկ է հնչում, բայց մեկ է՝ հարամ է: Անվանումից ոչինչ չի փոխվում»,-նշել է քարոզիչը:
Ավելի վաղ մեկ այլ իսլամական քարոզիչ՝ շեյխ Մոհամադ Դոարը հայտարարել էր, որ աղջիկները պետք է ոչ միայն զերծ մնան հոնքերը հանելուց, այլև մարմնի տարբեր հատվածում անցանկալի մազերն արհեստական ճանապարհով հեռացնելուց «Ալլահին չզայրացնելու համար»: