Ամերիկյան զինվորականներն այլևս չեն օգտագործվի այլ երկրներում ժողովրդավարության կառուցել համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Փորտ-Մայեր ռազմաբազայում ելույթի ժամանակ:
«Մենք այլևս չենք օգտագործի ամերիկյան զինված ուժերը հեռավոր վայրերում ժողովրդավարության հաստատման համար, և այլևս չենք փորձի վերափոխել մյուս երկրները մեր նմանությամբ: Այդ օրերը մնացել են հետևում: Դրա փոխարեն մենք աշխատելու ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա: