Դոնի Ռոստովի կենտրոնում բռնկված հրդեհը վնասել է շուրջ 120 բնակելի շենք

11:53     22 օգոստոսի, 2017

Նախօրեին Դոնի Ռոստովի կենտրոնում բռնկված հրդեհից շուրջ 120 բնակելի շինություն է վնասվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ ԱԻՆ տարածաշրջանային ծառայությանը հղումով:

«Քաղաքացիներից ստացվող դիմումների համաձայն վնասվել է 118 բնակելի շինություն, որոնցում բնակվում է 2018 ընտանիք», - ասվում է վերջինիս տարածած հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ թալանից խուսափելու համար գիշերն իրավապահները շրջափակել են հրդեհի գոտին:


© armedia.am