Կարեն Կարապետյան. Հայաստանը հաստատակամ է ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման հարցում

12:40     22 օգոստոսի, 2017

Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ստորագրելու խնդրում Հայաստանն ունի հստակ մոտեցում: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:

«Մենք գնում ենք ստորագրման: Հնարավո՞ր է զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի՝ այս պահին չենք տեսնում: Սակայն դա բանակցային գործընթաց է»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա վարչապետը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ գնում է ստորագրման:


© armedia.am