Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ստորագրելու խնդրում Հայաստանն ունի հստակ մոտեցում: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը:
«Մենք գնում ենք ստորագրման: Հնարավո՞ր է զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի՝ այս պահին չենք տեսնում: Սակայն դա բանակցային գործընթաց է»,- նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա վարչապետը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ գնում է ստորագրման: