Հնդկաստանի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել մուսուլման տղամարդկանց կողմից 3 անգամ «թալաք» (ամուսնալուծություն) բառը կրկնելու ու դրա միջոցով արագ ամուսնալուծվելու երևույթը:
Դատարանը վճռել է, որ «եռակի թալաքի» պրակտիկան հակասում է Սահմանադրությանն ու մասնավորապես վերջինիս իրավահավասարություն երաշխավորող դրույթին:
Նշենք, որ մուսուլմանական շատ երկրներում «եռակի թալաքի» պրակտիկան արգելված է, քանի որ այն կասկածի տակ է դրվում աստվածաբանների կողմից: