Ռուսներին վիզաների տրամադրման սահմանափակման ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը, ուղղված էր ՌԴ ղեկավարության դեմ Ռուսաստանի քաղաքացիների դժգոհության առաջացմանը, գրում է РИА Новсти-ն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կողմից հաղորդվել էր. «Կապված Ռուսաստանի` ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակը կրճատելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների հետ, ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը ողջ Ռուսաստանում կդադարեցվի սկսած 2017թ. օգոստոսի 23-ից: 2017թ. սեպտեմբերի 1-ին այս գործընթացը կվերականգնվի միայն Մոսկվայում: Ռուսաստանում ԱՄՆ հյուպատոսություններում ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը կդադարեցվի անորոշ ժամանակահատվածով:
«Տպավորություն է ստեղծվում, որ այդ որոշումների ամերիկյան հեղինակները սկսել են հերթական անգամ առաջացնել ռուսական իշխանությունների դեմ Ռուսաստանի քաղաքացիների դժգոհությունը: Սա հայտնի քաղաքականություն է: Այն գունավոր հեղափոխությունների կազմակերպման տրամաբանություն է, և սա Օբամայի վարչակազմի վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է », - ասել է Լավրովը: