«Ֆեյսբուք»-ն իր նոր գործառույթի՝ մարդասիրական առաքելություններ իրականացնելու գործում նշանակել է իր ղեկավար կազմի անդամ, պոլսահայ Արի Քէշիշօղլուին։ Այս մասին հայտնում է Asbarez-ը՝ հղում կատարելով թուրքական «Hurriyet»-ին:
Ֆեյսբուքն ավելի քան 2 միլիարդ օգտատեր ունի, որը կազմում է աշխարհի բնակչության մեկ քառորդը: Եթե մինչ հիմա նրա հիմնական գործառույթը մարդկանց առցանց իրար հետ մերձեցնելն էր, ապա այժմ «Ֆեյսբուք»-ի ղեկավար մարմինը այլ առաքելություններ է սկսել որդեգրել, որոնցից գլխավորը մարդասիրական առաքելություն իրականացնելն ու կյանքին իմաստ տալն է։
«Նկատեցինք, որ ֆեյսբուքը չպետք է միայն մարդկանց միջև հաղորդակցություն ապահովի, այն պէտք է նաև հարթակ ծառայի մարդասիրական կարևոր նախաձեռնությունների համար: Ուստի լավ կրթություն ստացած, բանիմաց մարդկանց կարիք ունենք »,- ասել է Թուրքիայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում ֆեյսբուքի տարածքաշրջանային տնօրեն Արի Քէշիշօղլուն: