Ռուսական էստրադայի հումորիստ Եվգենի Պետրոսյանին ներառել են ուկրաինական «Միրոտվորեց» բազայում, որը զբաղվում է երկրի ազգային անվտանգության դեմ հանցանշանների հետազոտմամբ։
Օգոստոսի 12-22-ը Եվգենի Պետրոսյանը ելույթ է ունեցել Սևաստոպոլում, ինչի համար էլ ներառվել է «սև ցուցակում»։ Նրա այցը բնութագրվել է որպես «Ուկրաինայի պետական սահմանի գիտակցված խախտում» և «անօրինական հյուրախաղեր օկուպացված Ղրիմի տարածքներում։
Ավելի վաղ rusarminfo-ի հետ զրույցում Պետրոսյանը պատմել էր, որ իր հայկական ծագման պատճառով չի կարող այցելել Բաքվում թաղված ծնողների գերեզման։