Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59,66,80,130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Արցախպրեսի հաղորդմամբ, 66 կգ քաշային ըմբիշ Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է եգիպտացի ըմբիշ Աբուհալիմային:
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ասլանյանի մրցակիցը կլինի Միտ Կրասնային, որը ներկայացնում է Հունգարիան:
Ըստ առավել վաղ հայտնած տեղեկությունների, 1/16 եզրափակչում հաղթանակներ էին տարել նաև 59 կգ քաշային ըմբիշ Վազգեն Խաչատրյանը` 8:3 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիսովի նկատմամբ, և 80 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, որը 10:1 հաշվով ջախջախել էր իրանցի Յոզեֆ Ղադերիանին: