Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը դատի է տվել թուրքական «Ենի շաֆաք» թերթի սյունակագիր Հայրեթթին Քարամանին ժողովրդի մեջ ատելություն հրահրելու համար, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով t24.com.tr կայքին:
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայրեթթին Քարամանը օգոստոսի 18-ի համարում իր սյունակը վերնագրել է «Խոզի կաշվից հագուստ դուրս չի գա, գյավուրից էլ՝ բարեկամ»:
Փայլանը այս առնչությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական նշանակության գլխավոր դատախազություն՝ Հայրեթթին Քարամանի կողմից ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք հրահրելու և ժողովրդի մի մասին նվաստացնելու հիմնավորումներով: