Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոպիտ հայտարարություններից հետո իր կինը վերջին օրերին սպառնալիքներ է ստանում: Այս մասին հայտնում է Sputnik News-ը:
«Էրդողանի ոճը որոշ մարդկանց համար կնոջս սպառնալու և «նեղը գցելու» համար մոտիվացիա է հանդիսացել: Երբ պետության ղեկավարն է սկսում հանդես գալ որևէ անհատի դեմ, ցավոք, գտնվում են մարդիկ, ովքեր կարծում են, թե իրավունք ունեն տվյալ անձի վրա ճնշում գործադրել»,- ասել է արտգործնախարարը:
Կիրակի երեկոյան անհայտ անձինք սպառնալիքներով լի ձայնային հաղորդագրություն են թողել այն ատամնաբուժական կլինիկայի հեռախոսահամարին, որտեղ նախարարի կինն է աշխատում: