Օգոստոսի 22-ին, Սոչիի նավահանգստի շրջանում փոթորիկ է սկսվել, հաղորդում է Lenta.ru-ն:
Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունում հայտնել են, որ մարդկանց համար փոթորիկը վտանգ չի ներկայացրել։
«Ջրային մրրիկը ցամաք դուրս չի եկել։ Փոթորիկը ոչ մի վնաս չի հասցրել, բնակիչներից բողոքներ չեն գրանցվել»,-նշել են գերատեսչությունում՝ հավելելով, որ մինչև սեպտեմբերի կեսերը հնարավոր է նոր փոթորիկներ ձևավորվեն։