«Halo Trust» բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքներ է կատարում 2000 թվականից ի վեր: Այստեղ աշխատում են նաև կին-սակրավորներ:
«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախում կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Աշ Բոդին հայտնել է , որ ամեն տարի ունեցել են ավելի քան 100 աշխատող, սակայն ընթացիկ տարում աշխատողների թիվը հասցվել է 210-ի:
«Առաջին խումբը ստեղծվել է 2015 թվականին Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղից: Այժմ կա երեք այդպիսի խումբ, որտեղ կանանց թիվը գերակշռում է, և կփորձեն մինչև մյուս տարվա վերջը նրանց թիվը ավելացնել»,- ասել է Ա. Բոդին:
Այն հարցին, թե ինչ սկզբունքով են աշխատանքի վերցնում կազմակերպությունում, Բոդին նշեց, որ «Halo Trust»-ում աշխատելու համար պետք է անցնել 5 շաբաթյա փորձաշրջան: Առաջին չորս շաբաթվա ընթացքում ծրագրում ընդգրկված է թեորիայի, պրակտիկայի ականազերծման ուսուցում, իսկ հինգերորդ շաբաթը՝ առաջին բուժօգնության: Ամեն փուլից հետո մասնակիցները հանձնում են քննություն, և այդ ընթացքում որոշում աշխատանքը նպատակահարմա՞ր է, թե՝ ոչ: