Սույն թվականի սեպտեմբերի սկզբին Բաքվում հանդիպում կունենան Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները, գրում է «Ազատությունը»:
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության հաղորդման, Էլմար Մամեդյարովը, Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն մտադիր են քննարկել եռակողմ համագործակցությունը, տարածաշրջանային նախագծերն ու իրավիճակը Հարավային Կովկասում:
Երեք երկրները համատեղ մի շարք խոշոր ծրագրեր են իրականացնում, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: