ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը սկսել է հարգել ԱՄՆ-ին։
«Ինձ թվում է, որ Կիմ Չեն Ինը սկսել է մեզ հարգել։ Ես հարգում եմ այդ փաստը։ Հնարավոր է, դրանից ինչ-որ դրական բան ստացվի», - ասել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան որոշակի զսպվածություն է ցուցաբերել իր գործողություններում: Նա նշել էր, որ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի վերջին բանաձևի ընդունումից հետո Փհենյանը դադարեցրել է հրթիռների փորձարկումները և սադրիչ գորոծողությունները։ Թիլերսոնի կարծիքով դա կարող է նշանակել, որ Փհենյանը պատրաստ է երկխոսության: