Հոլիվուդում պատրաստվում են Ազնավուրի աստղի բացմանը

11:29     23 օգոստոսի, 2017

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատարստական աշխատանքների մասին  տեսանյութ է հրապարակել AFP գործակալությունը: Այս մասին հայտնում է News.am-ը:

«Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսն ասել է, որ Ազնավուրը հարյուրավոր երգեր է կատարել և բազմաթիվ մրցանակներ ստացել: Նա մինչ օրս ելույթներ է ունենում իր այս տարիքում, ինչը հրաշալի է:

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Պայծառ Թոմասյանն իր հերթին ասել է. «Մենք՝ հայերս, անսահմանորեն հպարտանում ենք դրանով և կիսում մեր ուրախությունն աշխարհի հետ»:

Նշենք, որ Ազնավուրն արդեն ժամանել է Լոս Անջելես՝ իր պատվին «Փառքի ծառուղում» օգոստոսի 24-ին կայանալիք աստղի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: 

 


© armedia.am