Սաուդյան Արաբիայի թագավորն անցկացրել է մարդկության պատմության ամենաթանկ արձակուրդը

11:42     23 օգոստոսի, 2017

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը մեկ ամիս տևած արձակուրդի ընթացքում ծախսել է 100 մլն դոլար: 

Միապետն արձակուրդն անցկացրել է Մարոկկոյի Տանժեր քաղաքում գտնվող իր ամառանոցում: Սաուդյան թագավորին հանգստի ժամանակ ուղեկցել է մոտ 1000 մարդ՝ ընտանիքի անդամներ, ազգականներ, նախարարներ, խորհրդականներ և անվտանգության աշխատակիցներ, որոնց համար Սալմանն ամրագրել է 800 հյուրանոցային համար և 200 ավտոմեքենա:

Հաղորդվում է, որ սաուդյան թագավորի Մարոկկոյում անցկացրած մեկամսյա արձակուրդի արժեքը հավասար է երկրի զբոսաշրջության տարեկան եկամտի 1.5 տոկոսին:

 


© armedia.am