Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է քրդերին

17:10     23 օգոստոսի, 2017

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քրդերին կոչ է արել չեղյալ հայտարարել Քրդստանի անկախության վերաբերյալ առաջիկա հանրաքվեի անցկացումը, հաղորդում է RenTV-ին:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին: Այս մասին հունիսի 7-ին պայմանավորվել էին ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին և Իրաքի քրդական կուսակցությունների ղեկավարները:

Նշենք նաև, որ ավելի վաղ միջազգային հանրությունը մեղադրում էր Թուրքիային քուրդ բնակչության հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մեջ:


© armedia.am