Թուրք խոհարար Նուսրեթ Գյեկչեն, ով հայտնի է դարձել մսին աղ ցանելու իր յուրահատուկ ոճի շնորհիվ, Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը մեծ վրդովմունք է առաջացրել ադրբեջանցիների մոտ:
Տեսանյութում Նուսրեթը պարում է Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի հայտնի «Մի Գնա» երգի տակ:
Տեսանյութի տակ մեկնաբանություններ է թողել ավելի քան 34 հազար օգտատեր: Ադրբեջանցի օգտատերերը պնդել են, որ նա հեռացնի տեսանյութը, սակայն խոհարարը հրաժարվել է դա անել:
Նշվում է, որ խոհարարը հայկական երգն երգել է Բոդրումի ռեստորաններից մեկում, որի արդբեջանցի հաճախորդները լքել են հաստատությունն ի նշան բողոքի:
Ադրբեջանցի օգտատերերին նյարդայնացնում է Նուսրեթի՝ իրենց կարծիքով անհասկանալի սերը հայերի նկատմամբ: