Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում օգոստոսի 22-ին ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում վիրավորվել է ԶՈւ 2 զինծառայող, գրում է Ռազմ.Info-ն:
Թուրքական կողմի պնդմամբ պայթուցիկ սարքը տեղադրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալները, որը պայթել է զինվորական մեքենայի անցնելու պահին: Վիրավորված թուրք զինծառայողները հոսպիտալացվել են: