Աշոտին նվիրված նոր երգը մեծ ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18:52     23 օգոստոսի, 2017

Համացանցում մեծ ժողովրդականություն է սկսել վայելել Ելենա Եսենինայի՝ Աշոտ անունով տղամարդու մասին նոր երգի տեսանյութը։

«Ну шо, Ашот. Привет, Ашот! Отныне я твой василек, а ты – душистый бергамот», - երգում է Եսենինան՝ չպարզաբանելով, թե ինչու է ընտրել իր երգի համար հենց այդ հայկական անունը, և ինչն է իրեն կապում Աշոտի հետ։

Երգչուհու հրապարակման տակ թողած մեկնաբանություններում օգտատերերը զանգվածաբար սկսել են նշել Աշոտ անունով իրենց ծանոթներին, ոմանք նույնսիկ Ելենային հրավիրել են Հայաստան՝ խոստանալով նրա համար Աշոտ գտնել։

 


© armedia.am