Արքայազն Հարրին և արքայազն Ուիլյամը BBC- ի վավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի կիրակի, պատմել են, թե ինչ ցնցումներ են ապրել, երբ լսել են իրենց մայրիկի՝ արքայադուստր Դիանայի մահվան լուրը, հաղորդում է The Daily Mail-ը:
Ֆիլմում արքայազն Հարրին մեղադրում է լուսանկարիչներին, նրանք լուսանկարել են իր մահացող մորը՝ արքայադուստր Դիանային, և չեն շտապել նրան օգնելու:
«Ամենածանր բանը, որի հետ ստիպված էի հաշտվել, այն փաստն էր, որ այն նույն մարդիկ, որոնք նրան հարկադրել էին թունել մտնել, նրան լուսանկարում էին մինչ մահանում էր մեքենայի նստատեղին»,- ասել է արքայազնը:
Նրա խոսքով իր մայրը դեռևս ողջ էր մինչ նրան լուսանկարում էին:
Արքայադուստր Դիանան 1997 թվականին Փարիզում մահացել է ավտովթարից: Ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է Ալմա կամրջի տակ գտնվող թունելի պատին, որից հետո ծանր վիրավորված Դիանային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ մի քանի ժամ անց նա մահացել է: