ԱՄՆ ռամա-օդային ուժերը Lockheed Martin և Raytheon ընկերությունների հետ 1.8 մլրդ դոլար արժողությամբ երկու պայմանագիր են կնքել գործողությունների հեռահար շառավղով ռմբարկուների համար միջուկային լիցք կրող նոր թևավոր հրթիռների ստեղծման մասին, հայտնում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը: «Այդ զենքը կարդիականացնի մեր միջուկային տրիադի օդային ստորաբաժանումը», - ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Հիզեր Ուիլսոնը:
Նշվում է, որ ԱՄՆ զինանոցում նոր զինատեսակը կհայտնվի մինչև 2030 թվականը: Ենթադրվում է, որ դրանք կփոխարինեն ներկայումս կիրառվող AGM-86B հրթիռներին, որոնք արտադրվել են 1980-ականների սկզբին: