Թուրքական Քիլիս նահանգում, որը սահմանակից է Սիրիային պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Haynew.am-ը՝ հղում կատարելով թուրքական gazeteduvar.com.tr կայքին:
Թուրք-սիրիական սահմանային անցակետում պայթյունը որոտացել է մեքենաներից մեկում, որի հետևանքով մահացել է Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Աքջանը:
Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն արդեն պարզ է դարձել, որ մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ սարք: Մեքենան տեխնիկապես խնդիրներ չի ունեցել: Իրավապահ մարմինները չեն բացառում ահաբեկչության վարկածը: