Աստանայում «Եվրասիական ֆորում»-ում ելույթի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները պետք է Չինաստանի հետ պայմանավորվեն թվային տնտեսության չափանիշները համատեղելու շուրջ, գրում է NEWS.am:
«Այսօր արդեն ակնհայտ է, որ Չինաստանի հետ մենք պետք է խոսենք թվային համատեղելիության մասին, քանի որ ապրանքների, ծառայությունների և կապիտալի տարանցումը իրականացվում է թվային հարթակների հիման վրա»,-ասել է Սարգսյանը։
«Եթե մենք Չինաստանի հետ չպայմանավորվենք թվային տնտեսության ստանդարտների շուրջ, ապա դա շատ լուրջ խոչընդոտ կինի օրակարգի իրականացման հարցում, ներառյալ՝ առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացումը»,-կարծում է ԵՏՀ-ի նախագահը։
Նրա կարծիքով, եթե ԵԱՏՄ երկրներն այդ հարցը չհամակարգեն, ապա ընդհանուր շուկաների ձևավորման պարագայում նոր խոչընդոտներ կառաջանան, և նման պայմաններում դժվարություններ կստեղծվեն բիզնեսի ոլորտում: