Այսօր Հոլիվուդի «Փառքի ծառուղում» տեղի կունենա ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով աստղի բացման արարողությունը: Այս մասին հաղորդում է «Հանրային ռադիո»-ն:
Բացման արարողությունը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:30-ին: Այն կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:
Ավելի վաղ, Ազնավուրի պաշտոնական էջում հրապարակվել էին նախապատրաստական աշխատանքների լուսանկարներ և տեսանյութ։