Հայաստանը հետխորհրդային տարածքում միգրանտների համար ամենահյուրընկալ երկիրն է: Այս մասին վկայում են Gallup միջազգային սոցիոլոգիական ծառայության հետազոտության արդյունքները:
Հետազոտության համաձայն Հայաստանում փախստականների ընդունման ինդեքսը կազմում է 5.78 միավոր, ինչը հետխորհրդային երկրների շրջանում ամենաբարձր ցուցիչն է:
Երկրորդ տեղում Թուրքմենստանն է 5.36 միավորով, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ուզբեկստանը (4.9 միավոր):
Լիտվան(2.72), Ռուսաստանը (2.6) և Լատվիան (2.04) միգրանտների համար ամենաանհյուրընկալ երկրներ են:
Նշենք, որ միգրանտների համար հյուրընկալության համաշխարհային վարկանիշը գլխավորում են Իսլանդիան (8.26), Նոր Զելանդիան (8.25) և Ռուանդան (8.16):