Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը հռչակագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այս մասին հայտնում է News.am-ը` հղվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին:
Այսպիսով, Այովան դարձավ 47-րդ նահանգը, որը ճանաչեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:
Փաստաթղթի համաձայն, 2017 թվականի հոկտեմբերը կհայտարարվի Հայաստանի մասին իրազեկման ամիս: