Շառլ Ազնավուրի ներկայությամբ Հոլիվուդի Փառքի ծառուղում կայացել է լեգենդար շանսոնյեի անվանական աստղի բացման արարողությունը:
«Ես ֆրանսիացի և հայ եմ: Հրաշալի է, որ ես պատկանում եմ երկու տարբեր մշակույթների: Ֆրանսերենը իմ աշխատանքային լեզուն է, իսկ հայերենն իմ ընտանիքի լեզուն է», - ասել է Ազնավուրը Աստղի բացումից առաջ: