Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան երբևէ չի դառնա Եվրամիության անդամ, քանի դեռ այդ երկրում իշխանության գլխին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
«Դա չի նշանակում, որ մենք դա չենք ցանկանում, սակայն Թուրքիայի կառավարությունը Էրդողանի օրոք արագորեն ընթանում է հակառակ ուղղությամբ այն ամենից, ինչ իրենից ներկայացնում է Եվրոպան… Միանգամայն պարզ է, որ Թուրքիան ներկա վիճակում Եվրամիության անդամ չի դառնա», - ասել Է Գաբրիելը Bild թերթին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել էր, որ երկրի այդ ղեկավարությամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը անհնարին կլինի նաև 2023 թվականին: