ԱՄՆ-ում մահապատժի համար չփորձարկված դեղանյութ են կիրառել

15:07     25 օգոստոսի, 2017

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում մահապատժի են ենթարկել ռասայական հողի վրա 1987 թվականին աֆրոամերիկացու սպանած տղամարդու՝ կիրառելով նման ֆունկցիայի համար փորձարկում չանցած  դեղանյութ, հայտնում է Корреспондент-ը:

Մասնավորապես մահապատժի ժամանակ կիրառվել է էտոմիդատ դեղանյութը, որը փոխարինել է միդազոլով մահացու ներարկմանը: Նշվում է, որ վերջինիս ձեռքբերման հարցում բարդություններ են առաջանում, քանի որ բազմաթիվ դեղագործական ընկերություններ հրաժարվում են այն մատակարարել մահապատիժներ իրականացնելու համար:


© armedia.am