Շառլ Ազնավուրը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ելույթ կունենա եկող տարվա գարնանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել Է երգչի մամուլի քարտուղար Քրիստինա Սարգսյանը:
«Նևայի ափի քաղաքում վարպետի համերգը կկայանա 2018 թվականի ապրիլի 25-ին՝ «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում: Երեք օր հետո՝ ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում՝ Կրեմլի պալատի բեմում», - նշել Է արտիստի ներկայացուցիչը:
«Վարպետն ամբողջ ժամանակ աշխատում Է և դադարներ չի սիրում»,- նշել Է Սարգսյանը: