Բակո Սահակյանը մասնակցել է ԵԿՄ-ի կողմից կազմակերպված միջոցառմանը

14:00     25 օգոստոսի, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: 
Երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառումների և միության կողմից Արցախ կատարվող պարբերական ուխտագնացությունների դերը մատաղ սերնդի հայեցի և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:


© armedia.am