Ջեմ Օզդեմիրը կոչ է անում արգելել թուրք ուսուցիչներին դասավանդել գերմանական դպրոցներում

18:17     25 օգոստոսի, 2017

Գերմանիայի խորհրդարանի Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կոչ է արել արգելել թուրք ուսուցիչներին դասավանդել գերմանական դպրոցներում: Այս մասին պատգամավորն ասել է գերմանական Zeit պարբերականի հետ զրույցում, հաղորդում է գերմանական DW-ն:

Ջեմ Օզդեմիրը հայտնել է, որ թուրք ուսուցիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգայնական ու կրոնամոլ մտածողությունն են փոխանցում Գերմանիայի դպրոցներում:

Որպես օրինակ, Օզդեմիրը վերհիշել է, որ մանուկ հասակում թուրքերենի դասընթացի իր ուսուցչուհին երեխաներին հատուկ խնդրել է հարցեր չուղղել իրեն կրոնի ու Թուրքիայի պետականության մասին:

Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում Ջեմ Օզդեմիրն իր մեծ ներդրումն է ունեցել: 


© armedia.am